ԱՄԷ-ն մտադիր է 6 ամսից արձակել առաջին արաբական մարսագնացը

20:50 • 06.05.15

Արաբական Միացյալ  Էմիրությունները մանրամասներ է հրապարակել սեփական տիեզերագնաց սարքի արձարկման մասին, որն իր տեսակով առաջինը կլինի արաբական աշխարհում և 6 ամսից կուղարկվի Մարս:


Ինչպես հաղորդում է РИА Новости-ն`  The National-ին հղումով, մարսագնացն ստացել  է Al Amal («Հույս») անվանումը: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Դուբայի կառավարիչ և ԱՄԷ-ի փոխնախագահ շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը: 

«Շեյխ Զաեդը (ԱՄԷ-ի հանգուցյալ հիմնադիրը) ԱՄԷ-ի հույսն էր, իսկ ԱՄԷ-ն տարածաշրջանի հույսն է: Մեր սերունդը արաբների և մուսուլմանների հույսն է, այդ իսկ պատճառով մարսագնացը կանվանվի հենց այդպես», - աղբյուրը մեջբերում է Մուհամեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի խոսքը:

Նախագծի շուրջ աշխատելու է 70  տեղացի  ինժեներ և գիտնական: Սպասվում է, որ մարսագնացը 600 մլն կմ տարածություն կհաղթահարի` 126 հազար կմ/ժամ արագությամբ, իսկ դեպի Մարս ճանապարհորդությունը կտևի 200 օր:
 

ԱՄԷ-ն մտադիր է 6 ամսից արձակել առաջին արաբական մարսագնացը