8.500.000 դոլար. Չիլիում առգրավվել է թմրանյութի «թանկարժեք» խմբաքանակ

11:38 • 06.05.15

Չիլիի ոստիկանությունն առգրավել է 763 կգ թմրանյութ, որի արժեքը «սև շուկայում» 8.500.000 դոլար է:

 

Ինչպես նշում է tass.ru-ն, ապօրինի բեռը հայտնաբերվել է Իկիկե քաղաքում` բեռնատարի մեջ:  Աղբյուրը մանրամասնում է, որ իրավապահներն առգրավել են 123 կգ կոկաինի պաստա, 12 կգ կոկաինի հիդրոքլորիդ և 628 կգ մարիխուանա:



Իրավապահների իրականացրած գործողությունների շրջանակում վնասազերծվել է 6 հոգանոց հանցախումբը, որը զբաղվել է Բոլիվիայից դեպի Չիլի թմրանյութերի տեղափոխմամբ ու դրանց իրացմամբ: