Հռոմի պապը կհանդիպի Կուբայի առաջնորդի հետ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մայիսի 10-ին կհանդիպի Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի հետ, հաղորդվում է Վատիկանի պաշտոնական կայքում՝ մամուլի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդիին հղումով։
Ինչպես փոխանցում է Газета-ն՝ կուբացի առաջնորդը նախկինում հրապարակայնորեն շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին՝ Կուբայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վերականգնման հարցում ունեցած դերի համար։
Պոնտիֆիկոսը կայցելի Կուբա սեպտեմբերին ԱՄՆ կատարելիք այցից առաջ։










