Ինտերպոլը համաշխարհային տերություններին զգուշացրել է հայտնի նիհարեցնող միջոցի վտանգավոր լինելու մասին
Դինիտրոֆենոլ միացությունները (DNP) հաճախ ավելացնում են քաշի նվազմանը նպաստող նյութերում, որոնք նաև օգնում են մկանների զարգացմանը: Դա չափազանց վտանգավոր է և անգամ` մահացու:
Ինչպես գրում է meddaily.ru-ն` Vademecum-ին հղումով, այդ է պատճառը, որ DNP-ն հայտնվել է Ինտերպոլի ուշադրության կենտրոնում: Գործակալությունը ողջ աշխարհով մեկ նախազգուշացում է տարածել միացության վնասակարության մասին:
DNP-ն ճարպ հալեցնող ազդեցություն է գործում, բացի այդ՝ այն օգտագործվում է որպես հումք՝ պայթուցիկներ պատրաստելու համար: Ինտեպոլը «նարնջագույն նախազգուշացում» է հայտարարել DNP-ի նկատմամբ այն բանից հետո, երբ դրա ընդունման հետևանքով Մեծ Բրիտանիայում մահացության, իսկ Ֆրանսիայում՝ լուրջ հիվանդության դեպք է գրանցվել:
Ինտերպոլը նամակ է հղել 190 անդամ-երկրի առողջապահական մարմիններին: DNP-ն սովորաբար վաճառվում է դեղին փոշու կամ դեղապատիճների տեսքով:










