Հայաստանում ՌԴ զինվորականները մոտ հազար գեորգիևյան ժապավեն են բաժանել

16:57 • 06.05.15

Հայաստանում Հարավային ռազմական շրջանի զինծառայողները տեղի բնակիչներին մոտ հազար գեորգիևյան ժապավեն են բաժանել, գրում է ria.ru-ն:

 

«Հայաստանի Հանրապետությունում Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայի զինծառայողները երթ են անցկացրել Գեորգի Պոբեդանոսեցի պատկերով և մոտ հազար գեորգիևյան ժապավեն են բաժանել՝ որպես Մեծ հայրենական պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի մասին հիշատակ»,- ասված է շրջանի տարածած հաղորդագրության մեջ: