Google-ը պատրաստ է 150 մլն եվրո տրամադրել եվրոպական ԶԼՄ-ներին աջակցության նպատակով
Ամերիկյան Google կորպորացիան պատրաստ է 150 միլիոն եվրո տրամադրել եվրոպական ինտերնետային լրատվամիջոցներին աջակցության նպատակով, հաղորդում է gazeta.ru-ն:
Ընկերությունը մտադիր է սովորեցնել ինտերնետ-հրատարակություններին և ստարտափերին վաստակել իրենց ինտերնետային նախագծերով:
Բրիտանական The Financial Times-ը և The Guardian-ը, իսպանական El Pais-ը, ինչպես նաև գերմանական Die Zeit-ը պատրաստ են օգնել ընկերությանը՝ ընտրելով արժանի թեկնածուների:
Նախագծին մասնակցության համար կարող են միանալ նաև Ռուպերտ Մերդոկի News Corp-ը և Axel Springer բեռլինյան խումբը:










