Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար է նշանակվել

18:21 • 06.05.15

ՀՀ Քննչական կոմիտեի  նախագահի՝ 05.05.15թ.  հրամանով կասեցվել են Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի պետի լիազորությունները։


Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը։


Վարույթն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու  դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետը՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնում  պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով:


«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի  1-ին կետով նախատեսված կարգով՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից կասեցվել են քննիչի լիազորությունները՝ մինչև կոնկրետ քրեական գործով համապատասխան վերջնական որոշման ընդունումը։


ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար է նշանակվել Ռոբերտ Դարբինյանը։