Վենեսուելայի նախագահը կայցելի Մոսկվա՝ Մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու

08:32 • 06.05.15

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կժամանի Մոսկվա՝ Մայիսի 9-ի շքերթին մասնակցելու, հայտնում է Газета-ն՝ հղում անելով El Siglo պարբերականին։

 

Նշվում է, որ Մադուրոն կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի շքերթին, քանի որ ստացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը։

 

Հաղորդվում էր, որ Մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու համար Մոսկվա կժամանի 20 պետության ղեկավար։