«Իսլամական պետությունն» Իրաքում 5-աստղանի հյուրանոց է բացել հրամանատարների համար (լուսանկարներ)
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման անդամները 5-աստղանի հյուրանոց են բացել Իրաքի Մոսուլ քաղաքում, որը նախատեսված է խմբավորման հրամանատարների համար, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Ninawa International Hotel-ը փակվել էր անցյալ տարի, երբ տարածքն անցել էր զինյալների վերահսկողության տակ: Հյուրանոցն ունի 11 հարկ և 232 համար, ինչպես նաև՝ թենիսի կորտեր, լողավազան, արմավենու ծառերով այգիներ և տեսարան դեպի Տիգրիս գետ:
Ներքին և արտաքին դիզայնի տարրերը բոլորը ոչնչացվել էին, իսկ բարերն ու հանդիսությունների սրահները՝ փակվել:
Հյուրանոցը վերանվանվել է Waritheen, ինչն արաբերենից թարգմանաբար նշանակում է «ժառանգորդներ»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻՊ-ի զինյալներն ավերել են Մոսուլում քրիստոնեական գերեզմանները:














