Նռան հյութն օգնում է պայքարել զարկերակների խցանման դեմ և կանխում է սիրտանոթային հիվանդությունների առաջացումը

19:44 • 06.05.15

Շատերն են մեր օրերում տառապում խցանված զարկերակների խնդրի պատճառով: Նման մարդկանց  Healthy Life Land-ն առաջարկում է փորձել  տնային պայմաններում պատրաստվող հյութը, որը բավականին արդյունավետ ազդեցություն է ունենում:

Atherosclerosis Journal ամսագրում վերջերս հրապարակված ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ նռան հյութը  բավականին օգտագար է այս հարցում և կանխում է սիրտանոթային համակարգի խորքային պաթոլոգիան, որը հաճախ հանգեցնում է սրտի կաթվածի:

Փորձը ցույց է տվել, որ նռան հյութի օրական օգտագործումը  մեկ տարում 29 տոկոսով նվազեցրել է քներակի նեղացման վտանգը: 

Իսկ ինչպե՞ս է նռան հյութը կանխում զարկերակների խցանումը. այն հակաբորբոքային հատկություն ունի: Քանի որ բորբոքումը մեծ դեր է կատարում սրտի հետ կապված հիվանդությունների առաջացման գործում, նռան հյութը հիանալիորեն կանխում է դա:

Բացի այդ՝ այն մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում, հատկապես` վիտամին C և պոլիֆենոլներ: Վիտամին C-ի պակասությունը  սիրտանոթային հիվանդությունների հիմնական պատճառ է հանդիսանում: Այն նաև իջեցնում է արյան ճնշումը:

 

Նռան հյութն օգնում է պայքարել զարկերակների խցանման դեմ և կանխում է սիրտանոթային հիվանդությունների առաջացումը