Ռումինիայում ցանկանում են փոխել պետական դրոշի տեսքը
Ռումինիայի ազգային լիբերալ կուսակցությունից պատգամավորները հանդես են եկել պետական դրոշը փոխելու օրենսդրական նախաձեռնությամբ. նրանք առաջարկում են դրոշի կենտրոնում ավելացնել պետական զինանշանն ու թագավորական գահը, գրում է korrespondent.net-ը:
Օրենքի նախագիծն արդեն հավանության է արժանացրել խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովը:
«Քանի որ այժմ Սահմանադրության փոփոխության համազգային քննարկումներ են անցկացվում, մենք առաջարկում ենք փոխել երկրի պետական դրոշը՝ դեղին ֆոնին ավելացնելով պետական զինանշանը և թագավորական գահը»,- նշել է օրենքի նախագծի հեղինակներից մեկը՝ պատգամավոր Գրիգորե Կրեչունեսկուն:
Պատգամավորները փաստարկում են պետական դրոշի փոփոխության գաղափարը նրանով, որ դրոշը, զինանշանը և գահը խորհրդանշում են ռումինացի ժողովրդի պատմության բոլոր փուլերը:
Ռումինիայի դրոշն այժմ իրենից ներկայացնում է երեք հավասար ուղղահայաց շերտ (կապույտ, դեղին, կարմիր):










