Microsoft-ը պարտվել է Skype-ի անվան վերաբերյալ դատը

09:50 • 06.05.15

Ամերիկյան Microsoft ընկերությունը պարտվել է իր Skype ծառայության անվանումը գրանցելու իրավունքի վերաբերյալ երկար ժամանակ տևած դատական գործընթացը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Բրիտանական Sky հեռուստաալիքը, որը պատկանում է ամերիկացի գործարար Ռուպերտ Մերդոկին, պնդել է, որ Skype անվանումն այնքան նման է հեռուստաալիքի անվանը, որ դա կարող է մարդկանց մոլորության մեջ գցել:

 

Microsoft-ը մտադիր է բողոքարկել Ընդհանուր արդարադատության եվրոպական դատարանի որոշումը՝ չնայած նրան, որ այդ որոշումը չի ստիպում ընկերությանը փոխել Skype ծառայության անվանումը: