ԱՄՆ-ում ոստիկանը Starbucks-ից 50.000 դոլար է պահանջել թափված սուրճից այրվելու համար
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգից ոստիկան Մեթյու Քորը դատի է տվել Starbucks սրճարանների ցանցին, երբ իր վրա է թափել տաք սուրճը: Նա Starbucks-ից պահանջում է 50 հազար դոլար, գրում է Time-ը:
Ոստիկանի խոսքով՝ անվճար տրվող սուրճի բաժակից կափարիչն ընկել է, և տաք սուրճը թափվել է նրա ծնկներին: Քորի խոսքով՝ թափված սուրճն իր մոտ այնքան ուժեղ սթրես է առաջացրել, որ իր մոտ ակտիվացել է հիվանդությունը, որը ստիպել է նրան դիմել վիրահատության։
Հայցում նաև նշվում է, որ տուժածի կինը՝ Մելանին, զրկվել է «էմոցիոնալ աջակցության իր աղբյուրից, սոցիալական կյանքի ուղեկցից և ինտիմ ընկերոջից»:
Starbucks-ը հերքում է հայցը՝ նշելով, որ սուրճն անվճար է եղել և որ տարեկան ընկերությունը վաճառում է նման բաժակներով չորս միլիարդ սուրճ, որոնցից միայն 59 նման դեպք է գրանցվել:










