Բաշար ալ-Ասադն այս տարի առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ

16:37 • 06.05.15

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն այսօր՝ զոհված հերոսների հիշատակի օրը, այցելել է Դամասկոսի արվարձաններից մեկն ու հանդիպել է զոհված զինվորների կանանց ու երեխաների հետ. հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:


«Ես ցանկանում եմ ձեզ մոտ լինել այս օրը, և կարծում եմ, որ մեծ երջանկություն է գտնվել զոհված հերոսների որդիների, դստրերի կողքին»,- ասել է նախագահը:

 

Վերջին անգամ երկրի նախագահը հանրությանը երևացել էր Նոր տարվա նախօրեին:


Այդ ժամանակ նա հանդիպել էր Դամասկոսի Ջոբար շրջանում ճակատային գծի զինծառայողների հետ: