Տաջիկստանում աշակերտը ներկայացել է որպես նախագահի որդի, կաշառք վերցրել և հրամաններ տվել պաշտոնյաներին

16:20 • 06.05.15

Դուշանբեում ձերբակալել են աշակերտի, ով ներկայացել է որպես նախագահ Էմոմալի Ռահմոնի որդի և կաշառք պահանջել։ Այս մասին հայտնում են Տաջիկստանի հակակոռուպցիոն գերատեսչությունից, փոխանցում է rosbalt.ru-ն։

 

Միջազգային դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Խուշդիլ Կուրբոնովը ներկայացել է որպես նախագահի որդի՝ Սոմոնի Էմոմալի, ստացել 50.000 դոլար հողային գործարք կնքելու համար։ Բացի այդ, հնարամիտ աշակերտը կապվել է պաշտոնյաների հետ և պահանջել անհապաղ լուծել բոլոր խնդիրները։

 

«Խուշդիլ Կուրբոնովը զանգահարել է Սաբզալի Մաջիդովին և հրամայել Մահմադրիզո Ռաջաբովին հողային տարածք փոխանցել։ Սակայն պաշտոնյան նրան չի հավատացել և հողատարածք չի տվել»,- նշել է գերատեսչության ներկայացուցիչը։

 

Երկրի իշխանությունները քրեական գործ են հարուցել։