Պետերբուրգում 25-ամյա տղամարդը ողջ է մնացել գնացքի տակ նետվելուց հետո

16:27 • 06.05.15

Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում 25-ամյա երիտասարդը նետվել է ռելսերի   վրա՝ մոտեցող գնացքի ժամանակ։ Նա, բարեբախտաբար, ողջ է մնացել, գրում է rg.ru-ն:

 

Գնացքավարը կարողացել է գործարկել վթարային արգելակումը, և տղամարդը չի վնասվել: Շուրջ 10 րոպե ոստիկանները փորձել են նրան բարձրացնել գծերից:

 

Ականատեսները պատմել են, որ երիտասարդն իրեն ոչ ադեկվատ է պահել և փորձել է թաքնվել ոստիկաններից գնացքի հետևում:

 

Նա միայն ստացել է ձեռքերի աննշան վնասվածք: