Ռուսաստանը ներկայացրել է «սառը պատերազմի» ավարտից ի վեր ամենակատարելագործված տանկը. Daily Mail (լուսանկարներ)

11:36 • 06.05.15

Ռուսաստանը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթի նախապատրաստական փուլում ներկայացրել է «սառը պատերազմի» ավարտից ի վեր իր ամենահզոր ու կատարելագործված տանկը:



Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, T-14 Armata տանկն առաջին անգամ հանրությանը ներկայացվել է օրերս՝ մոսկովյան պողոտայով շարժվելով դեպի Կարմիր հրապարակ:



Տանկը համալրված է բազմաթիվ տեխնիկական նորարարություններով: Այն ռուս մասնագետների 10-ամյա աշխատանքի արդյունքն է, որի ստեղծման վրա, ըստ բրիտանական պարբերականի, ծախսվել են միլիոնավոր դոլարներ:



Մի շարք ռուս և արևմտյան ռազմական փորձագետներ գտնում են, որ նորույթն իր բացառիկ տեխնիկական բնութագրի շնորհիվ կգերազանցի արևմտյան արտադրության տանկերին:
Նախատեսվում է 2020թ. դրությամբ ՌԴ զինված ուժերին տրամադրել այս զինտեխնիկայից 2.300 միավոր: