Washington Post-ն ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան դարպասների վրա փշալարեր է նկատել
Ամերիկյան The Washington Post թերթը փշալարեր է նկատել Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան դարպասին: Ինչպես նշում է թերթը, դեսպանատունն արդեն իսկ լավ պաշտպանված էր՝ շուրջը տեղադրված բարձր երկաթե դարպասներով, բայց այժմ դարպասների հետևի կողմից կարելի է նաև փշալարեր տեսնել:
Տեղի բնակիչներից Ջոյս Ուինսլոուն ենթադրություն է հայտնել, որ անվտանգության հավելյալ միջոցները հայտնվել են վերջին շաբաթներին: Նրա խոսքով՝ ապրիլին զբոսանքի ժամանակ նա չի տեսել փշալարերը, իսկ անցած հանգստյան օրերին փշալարերն արդեն տեղադրված են եղել:
Թերթը հետաքրքրվում է, թե ինչու են հենց այժմ նման միջոցներ ձեռնարկվել. արդյոք խոսքն ուկրաինամետ ակտիվիստների կողմից սպառնալիքների մասի՞ն է, թե՞ սկյուռիկներին ներս չթողնելու համար միջոց:
Թերթը չի կարողացել ստանալ Ռուսաստանի դեսպանատան մեկնաբանությունը:










