«Սելֆիների» սիրահարների համար ներկայացվել է Sony Xperia C4-ը (լուսանկարներ, տեսանյութ)
Sony ընկերությունը ներկայացրել է Xperia C4 սմարթֆոնը, որի հիմնական առավելությունը լուսանկարչական հնարավորություններն են, գրում է 3dnews.ru-ն:
Սմարթֆոնի հիմքում ընկած է 64 բիթանոց 1,7ԳՀց հզորությամբ MediaTek MT6752 պրոցեսորը, որն աշխատում է Android 5.0 օպերացիոն համակարգով:
Սարքն ունի 5,5 դյույմանոց սենսորային էկրան, ինչպես նաև պատված է հատուկ պաշտպանիչ շերտով՝ քերծվածքներից պաշտպանելու համար:
Օպերատիվ հիշողությունը 2ԳԲ է, իսկ ներկառուցվածինը՝ 16ԳԲ:
Հիմնական տեսախցիկը 13ՄՊ է՝ LED լուսավորմամբ, իսկ «սելֆիների» համար նախատեսված առջևի տեսախցիկն ունի 5ՄՊ հզորություն:
Այն ունի Wi-Fi 802.11, Bluetooth 4.1, GPS և FM ռադիոյի հնարավորություն: Կշռում է 147 գրամ, իսկ գնի մասին դեռ տեղեկություններ չկան:![]()













