ԱՄՆ փոխնախագահը ՀՀ Նախագահի հետ կհարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ ներկա կլինի Վաշինգտոնի ազգային տաճարում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջկրոնական աղոթքին: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»` վկայակոչելով ԱՄՆ երկրորդ ամենաազդեցիկ պաշտոնյայի` փոխնախագահի գրասենյակը:
Մայիսի 7-ի երեկոյան նախատեսված արարողությանը ՀՀ Նախագահը հանդես կգա ելույթով: Աղոթքին ներկա կլինեն ԱՄՆ հազարավոր քաղաքացիներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, օրենսդիրներ:










