ՀՀ վարչապետը մեկնում է ԼՂՀ` մասնակցելու մայիսյան եռատոնի միջոցառումներին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մասնակցելու եռատոնին։ Ինչպես այսօր կառավարության նիստին տեղեկացրեց վարչապետը՝ կվերադառնա մայիսի 9-ին:
«Բոլոր նախարարները և գերատեսչության ղեկավարները Երևանում անցկացվող միջոցառումներին պարտադիր իրենց մասնակցությունը կբերեն: Քանի որ երկրի Նախագահը Հայաստանում չէ, և մենք էլ մեկնելու ենք, միջոցառումները կգլխավորի Ազգային ժողովի նախագահը»,- ասաց Աբրահամյանը։
Նա շնորհավորեց Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին և նրանց ցանկացավ երկար տարիների կյանք:










