Airbus-ը սկսել է 3D տպիչով ինքնաթիռի մասեր տպել

08:59 • 07.05.15

Նոր Airbus A350 XWB ինքնաթիռի ավելի քան 1.000 մաս տպվել է 3D տպիչով: Այդկերպ տպված բաղադրիչների քանակն ինքնաթիռում ավելին է, քան ցանկացած այլ ինքնաթիռում, գրում է korrespondent.net-ը: Թե կոնկրետ ինչ մասերի մասին է խոսքը, չի նշվում:

 

Նոր տեխնոլոգիաներն օգտագործվում են ինքնաթիռի ընդհանուր քաշը նվազեցնելու, աերոդինամիկան բարելավելու և, ընդհանուր առմամբ, թռիչքն ավելի անվտանգ դարձնելու համար:

 

«Պատմականորեն այնպես է ստացվել, որ 3D տպագրությունն ավելի հաճախ օգտագործվել է ռազմական ավիացիայում, այլ ոչ կոմերցիոն ուղևորատար չվերթների համար»,- մեկնաբանել է 3D տպագրության հարցերով մասնագետ Ջեյմս Վուդկոկը:

 

Տպագրությամբ զբաղվող Stratasys ընկերությունում հայտարարել են, որ տպված մասերը փոխարինել են նախկինում ստանդարտ ճանապարհով արտադրվող մասերը: Ինչպես ընդգծել է բիզնեսի զարգացման հարցերով ընկերության փոխնախագահ Դեն Յալոնը, նման բաղադրիչներ ստանալու համար օգտագործվում է զգալիորեն ավելի քիչ նյութ, քան ստանդարտ արտադրության ժամանակ:

 

Airbus-ը սկսել է 3D տպիչով ինքնաթիռի մասեր տպել