Հայտնի են դարձել 2015-ի առաջին եռամսյակում Եվրոպայում ամենավաճառված մեքենաները (լուսանկարներ)
Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Եվրոպայում վաճառվել է 591.546 մեքենա, ինչը 3,3% -ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է gazeta.ru-ն՝ Focus2move-ին հղումով։
Պորտալի համաձայն՝ եվրոպական ավտոշուկայում ամենավաճառվող մեքենան եղել է Volkswagen Golf-ը՝ 161.916։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Volkswagen Polo հեթչբեքը՝ 93.429։
Երրորդ հորիզոնականում է Ford Fiesta-ն՝ 89.800։

Այնուհետ հաջորդում են Renault Clio-ն (84.620) և Opel Corsa-ն (80.187)։
Թոփ տասնյակում են նաև Nissan Qashqai-ը (71.620), Ford Focus-ը (63.779), Peugeot 208-ը (60. 356), Audi A3-ը (53. 959) և Opel Astra-ն (46.676)։










