Չիլիի նախագահը խնդրել է իր բոլոր նախարարներին հրաժարական տալ
Չիլիի նախագահ Միշել Բաչելետը հայտարարել է, որ խնդրել է երկրի ողջ կառավարությանը հրաժարական տալ, գրում է ria.ru-ն:
Չիլիի նախարարները պատասխանատու են միայն նախագահի առաջ, ով սեփական որոշմամբ նշանակում է նրանց և ընդունում նրանց հրաժարականը:
«Ես խնդրել եմ բոլոր նախարարներին հրաժարական տալ, ինձ 72 ժամ է հարկավոր որոշելու համար, թե ով կմնա և ով կհեռանա»,- ասել է Բաչելետը տեղական Canal 13-ի եթերում:
Վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ կառավարության փոփոխությունը տեղի է ունենում Բաչելետի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց 14 ամիս անց՝ հանրային կարծիքի հարցումների ֆոնին, որոնք ցույց են տալիս պետության ղեկավարին սատարելու մակարդակի անկում:










