Հարբած չինացին տուն հասնելու համար ձի է գողացել (լուսանկարներ)

12:16 • 07.05.15

Չինաստանի մայրաքաղաք Պեկինի բնակիչներից մեկը զավեշտալի պատմության «գլխավոր հերոս» է դարձել:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, Վան անունով տղամարդը մասնակցել է տեղի ձիաբուծարանի տարածքում անցկացված դիմակահանդեսին: Սակայն չինացին չարաշահել է ոգելից խմիչքների օգտագործումը, ինչի հետևանքով հարբել է ու որոշել ձիով տուն գնալ:

 

Չինական ավանդական կոստյում հագած ու քաղաքով մեկ ձիով շրջող տղամարդը զարմացրել է անցորդներին: Ընդհանուր առմամբ նա ձիով շրջել է 3 ժամ` հաղթահարելով 20 կմ հեռավորություն:
Հասնելով տուն` նա ձիուն թողել է դռան մոտ, իսկ ինքը գնացել քնելու: Առավոտյան Վանը ստիպված է եղել վերադարձնել կենդանուն ձիաբուծարան:

 

Չինացու լուսանկարներն իսկական հիթ են դարձել համացանցում:

How foal-ish! Mr Wang, still dressed in his traditional Chinese cheongsam costume, leads the stolen horse back to the stud farm the morning after the eventful night

Reining it in: He decided to go by foot this time, finally arriving at the farm nearly 6 hours earlier. The previous night Mr Wang rode the 12 miles back to his apartment in Beijing

How's your head? Mr Wang confesses that he had a few too many drinks at the party

Off the hoof: The pair made an odd sight early on Monday morning, leaving passers-by very puzzled

Horses for courses: The horse was returned to its rightful owners, who had not even noticed it was missing