Մոսկվայում Coca-Сola-ն վաճառում են անձնագիր ներկայացնելու դեպքում (տեսանյութ)

09:23 • 07.05.15

Մոսկվայի խանութներում հանրահայտ Coca-Сola գազավորված ըմպելիքը սկսել են վաճառել միայն անձնագիր ներկայացնող գնորդներին: Համապատասխան տեսանյութը YouTube կայքում տեղադրել է բլոգեր Վիկտոր Կադոչնիկովը:

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, բլոգերը նշել է, որ Մոսկվայի խանութներից մեկում իրենից անձնագիր են պահանջել նշված ըմպելիքը վաճառելու համար: Քանի որ Կադոչնիկովի մոտ չի եղել անձը հաստատող փաստաթուղթ, նա այդպես էլ չի կարողացել գնել այն:

 

Տեսանյութի տակ օգտատերերը մեկնաբանել են, որ մայիսի 1-ից Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում գործում է նոր օրենք, ըստ որի՝ մայրաքաղաքի խանութներում արգելվում է մինչև 9% սպիրտ, կոֆեին և նմանատիպ այլ նյութեր պարունակող ալկոհոլային էներգետիկ ըմպելիքների վաճառքը: