Ղրիմն անցել է ռուսական հեռախոսային կոդի

13:32 • 07.05.15

Ղրիմի քաղաքների և բնակավայրերի հեռախոսային կոդերը, ինչպես նաև բաժանորդների հետ կապվելու կարգը հինգշաբթի օրն անցել է ռուսական ստանդարտների: Բաժանորդների գոյություն ունեցող համարները պահպանվել են: Այդ մասին հայտնել է հանրապետության ներքին քաղաքականության, տեղեկատվության և կապի նախարար Դմիտրի Պոլոնսկին, գրում է ria.ru-ն:

 

Հանրապետության պետական խորհուրդը փետրվարին ազգայնացրել է «Укртелеком» և «ТриМоб» բաժնետիրական ընկերությունների սեփականությունը, որը գտնվում է Ղրիմի տարածքում: Հեռախոսային կապը մինչ այժմ չէր փոխվում ռուսական համարային ռեսուրսի տրամադրման անհրաժեշտության պատճառով: Հայտարարվել է, որ Ղրիմի նոր հեռախոսային կոդն է 365-ը:

 

«Այսօր մենք ամբողջությամբ անցնում ենք համարակալման ռուսական համակարգի: Ղրիմում գոյություն ունեցող բաժանորդների համարները մնում են անփոփոխ»,- հայտնել  է Պոլոնսկին:

 

Նախարարը նշել է, որ Ղրիմը բավականաչափ համարային ռեսուրս է ձեռք բերել բոլոր բաժանորդների գոյություն ունեցող համարները պահպանելու համար: Նշվում է, որ կապի սակագները չեն փոխվում:

 

Բջջային հեռախոսից ֆիքսված հեռախոսակապի հետ կապվելու թիվը կսկսվի + 7 635-ով, Ղրիմի տարածքից դուրս ֆիքսված հեռախոսակապից՝ 8 365-ով: