Վտանգավոր վագոնները այսուհետ կտեղափոխվեն ՏԿԱԻՆ-ի միջնորդությամբ
Այսուհետ բեռնատար գնացքների լոկոմոտիվները, որոնց կազմում առկա են վտանգավոր բեռներով վագոններ, բացառությամբ` ռազմական նշանակության բեռների փոխադրումների, կապահովվեն շարժական օբյեկտների արդիականացման սարքավորումներով /ՋիՊԻԷս-GPS/: Այս մասին այսօր որոշում ընդունվեց Կառավարության նիստին։
Այս սարքավորումները միացված են լինելու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին:










