Ենթասպա Դանիելյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ ՊՆ-ին պատկանող 150-ից ավելի բնակարանի յուրացման համար

09:19 • 07.05.15

Ենթասպա Վալերի Դանիելյանը մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը պատկանող 150-ից ավելի բնակարանի յուրացման համար:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն՝ դատարանի մամուլի ծառայությանը հղումով, Դանիելյանն ու նրա 3 հանցակիցը մեղավոր են ճանաչվել: Հայտնի է, որ դատավճռի հրապարակման գործընթացը դատական գործի մեծ ծավալի պատճառով տևելու է առնվազն 2 օր:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Դանիելյանի հանցակիցներից մեկը նրա կինն է` Քրիստինա Իվանովան, իսկ մյուս 2-ը` գործարարներ Իգոր Գանիչևն ու Սվետլանա Սավինան: «Եռյակի» հասցրած վնասի չափը գնահատվել է 3 մլրդ ռուբլի: