Ֆոտոշարք՝ Թուրքմենստանի «Դժոխքի դարպասներ» իջած առաջին մարդու մասին (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական Daily Mail-ն ուշագրավ ֆոտոշարք է հրապարակել, որում պատկերված է համաշխարհային ճանաչում ունեցող կանադացի հետազոտող Ջորջ Կուրունիսը, ով նախորդ տարի այցելել է Թուրքմենստան և իջել 1971-ից գործող Դարվազա գազի խառնարանը, որը հայտնի է նաև «Դժոխքի դարպասներ» անվանմամբ։
Քառասունչորսամյա հետազոտողը դարձել է առաջին մարդն աշխարհում, ով իջել է 69 մետր տրամագիծ և 30 մետր խորություն ունեցող Դարվազա գազային խառնարանը։
Նա կրել է հատուկ պաշտպանիչ հրակայուն կոստյում և հատուկ թթվածին մատակարարող բալոն: Խորհրդային Միության տարիներին Թուրքմենստանի Դարվազա անապատում որոշել են բնական գազ ստանալու համար հորատման աշխատանքներ իրականացնել, սակայն անհաջողության հետևանքով այն բռնկվել է և այրվում է արդեն մի քանի տասնամյակ:






















