Բիլ Գեյթսը բուժհաստատությունների ցանց կկառուցի Աֆրիկայում և Ասիայում
Ամերիկյան Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը հայտնել է Ասիայի և Աֆրիկայի երկրներում երեխաների շրջանում մահացության ցուցանիշը նվազեցնելու և Էբոլայի նման համաճարակները կանխելու համար բուժհաստատությունների ցանց կառուցելու պլանների մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես նշել է Գեյթսը, վեց բուժհաստատություն կհավաքի հիվանդությունների մասին ողջ տեղեկատվությունը, որպեսզի հնարավոր լինի համաճարակները պահել վաղ փուլում, ինչպես նաև օպերատիվ կերպով պատվաստանյութեր պատրաստել:
Gates Foundation ընկերությունը պատրաստվում է 75 միլիոն դոլարի մեկնարկային գումար ներդնել հիվանդությունների մոնիթորինգի համար նախատեսված նման հատուկ բուժկենտրոնների ցանցի ֆինանսավորման համար:










