Լևոն Հայրապետյանը հնարավոր է` համաներմամբ ազատ արձակվի.Արշակ Փոլադյան

21:23 • 07.05.15

Հայազգի հայտնի բարերար Լևոն Հայրապետյանը հնարավոր է` համաներմամբ առատ արձակվի, եթե  Ռուսասատանի իշխանությունները Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70 –ամյակի առթիվ  հայտարարեն համաներում:
 

Tert.am –ի հետ զրույցում այս մասին հայտնեց  Լևոն Հայրապետյանի ընկեր Արշակ Փոլադյանը՝ ասելով.«Լևոնի փաստաբանն ասել է, որ հնարավոր է՝ նրա հոդվածն ընկնի համաներման տակ: Բայց Լևոնը չի ընդունում իր մեղքը,  ասում է`  ի՞նչ եմ ասել, որ պիտի ներեն,  ինչի՞ համաներում»:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Բասմանի դատարանը «Բաշնեվթ» ընկերության բաժնետոմսերի յուրացման մասնակցության մեջ մեղադրվող  հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի  նկատմամբ տնային կալանք սահմանելու որոշում էր կայացրել, և  ապրիլի 15 –ին  դատարանը երեք ամսով հետաձգել էր  Լևոն Հայրապետյանի` տնային կալանքի տակ մնալու ժամկետը՝ մինչև 2015-ի ապրիլի 15-ը:

Արշակ Փոլադյանը տեղեկացրեց նաև, որ  Լևոն Հայրապետյանը շատ է տխրել, որ չի կարողացել մասնակցել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին:

«Շատ էր ափսոսում  և ասում էր` ապրիլի 24 –ը կանցնի, նոր բաց կթողնեն: Եվ ինքը այդ օրը Մոսկվայի եկեղեցում մասնակցեց տարելիցի միջոցառումներին»,-ավելացրեց Արշակ Փոլադյանը: