Ռուսաստանն ու Թուրքիան «Իգլայի» հիման վրա հրթիռային համակարգ են ստեղծել

15:57 • 07.05.15

ՌԴ-ն և Թուրքիան փոքր հեռավորության հրթիռային համակարգի համատեղ նախագիծ են մշակել, որն ինտեգրել է թուրքական հարթակը ռուսական «Իգլա» հրթիռային համալիրին: Այդ մասին չորեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի խոշորագույն զենքի մատակարար «Ռոսօբորոնէքսպորտ» պետական ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական Անատոլի Աքսյոնովը, գրում է ria.ru-ն:

 

«Մենք թուրքական ընկերության հետ նրանց իսկ խնդրանքով ինտեգրել ենք մեր փոքր հեռավորության հրթիռային համալիրը նրանց հարթակին: Համակարգն ունի երկու անվանում, ռուսականը՝ «Игла-С»»,- հայտարարել է Աքսյոնովը:

 

Համալիրի տեխնիկական բնութագիրը դեռ հայտնի չէ:

 

Ստամբուլում մայիսի 5-8-ն անցկացվում է IDEF-2015 պաշտպանական արդյունաբերության միջազգային 12-րդ ցուցահանդեսը: