Իսրայելում կոալիցիոն կառավարություն է ձևավորվել
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մոտ 2 ամիս տևած բանակցություններից հետո կոալիցիոն կառավարություն է ձևավորել:
Ինչպես նշում է interfax.ru-ն, իշխող կոալիցիայի կազմում ներառվել են «Հրեական տուն» ազգայնական կրոնական կուսակցության ներկայացուցիչները: Ավելի վաղ հայտարարվել է, որ իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել «Կուլանու», «Շաս» և «Թորայի միացյալ հուդայականություն» կուսակցությունների հետ:










