Իտալիայի լքված քաղաքներն ու գյուղերը՝ ֆոտոշարքով
Իտալիայում գտնվող լքված բնակավայրերն առանձնանում են իրենց գեղեցկությամբ և դարձել են զբոսաշրջիկների և լեռնագնացների սիրելի վայրերը, գրում է Daily Mail-ը:
Իտալիայում հազարավոր քաղաքներ և գյուղեր կան, որոնք լքվել են տարբեր պատճառներով, հիմնականում` աշխատանք չլինելու, բնական աղետների և ջրհեղեղների պատճառով:
Ներկայացված լուսանկարների շարքում կարելի է տեսնել Չիվիտա դի Բանորեջոն, որի անունը նշանակում է «մեռնող քաղաք», Սանտո Ստեֆանո Սեքստանտիոն և այլն։
Քաղաքներից շատերը կառուցվել են 1600-1800 տարի առաջ, ինչպես նաև ունեն իրենց հետ կապված բազմաթիվ առասպելներ և պատմություններ:
Քաղաքներում շատ տներ ավերվել են բնական աղետներից, սակայն դրանց որոշ մասեր դեռ կանգուն են, որոնք լուսանկարելը դարձել է անփորձ լուսանկարիչների սիրելի զբաղմունքը:













































