Իտալիայում փորձում են ստեղծել սարդոստայն, որը կդիմանա ընկնող ինքնաթիռի քաշին

09:41 • 07.05.15

Իտալական Տրենտո համալսարանի հետազոտողները մշակում են սարդոստայնի հատուկ տեխնոլոգիա, որն ապագայում թույլ կտա ստեղծել նյութ, որը կկարողանա դիմանալ ընկնող ինքնաթիռի քաշին, գրում է korrespondent.net-ը:

 

Հետազոտողների թիմի կողմից սարդերի վրա անցկացվող փորձերի արդյունքում միջատները սկսել են հյուսել սովորականից 3,5 անգամ ավելի ամուր սարդոստայն:

 

Գիտնականները հուսով են, որ հաջողության դեպքում այդ հայտնագործությունը կօգնի ընկնող ինքնաթիռը պահող հիբրիդային նյութի զանգվածային արտադրություն սկսել:

 

Միևնույն ժամանակ նշվում է, որ սարդերի հետ փորձն ամբողջությամբ հաջող չի ընթացել: Սարդերից մի քանիսը սկսել են հյուսել ոչ ամուր սարդոստայն, չորսը սատկել են։

 

 

Իտալիայում փորձում են ստեղծել սարդոստայն, որը կդիմանա ընկնող ինքնաթիռի քաշին