Մեղրու տարածաշրջանում ձյուն է տեղում

10:21 • 07.05.15

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին`ժամը 00:10-ի դրությամբ, Մեղրու տարածաշրջանում տեղում է ձյուն:


Ձյան տեղումների պատճառով թեթև մարդատար 4-5 ավտոմեքենա արգելակել են Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածում և չեն կարողանում շարունակել ընթացքը:


Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:


Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: