Մեքսիկայում հանցագործների ձեռքից ավելի քան 100 ներգաղթյալ է փրկվել
Մեքսիկայի Մեխիկո նահանգի ոստիկանությունը հանցագործների ձեռքից Կենտրոնական Ամերիկայի երկրներից 103 ներգաղթյալ է փրկել, գրում է ria.ru-ն:
Ոստիկանության տվյալներով՝ առևանգված մարդիկ ուժով պահվում էին Ակսապուսկոյում գտնվող տներից մեկում: Նրանցից մեկին հաջողվել է փախչել և զգուշացնել իրավապահ մարմիններին:
Հատուկ գործողության արդյունքում ներգաղթյալներն ազատ են արձակվել, իսկ նրանց պահող հինգ անձինք՝ ձերբակալվել:
Ներգաղթյալների մեծ մասը եղել է Գվատեմալայից, Սալվադորից և Հոնդուրասից, մի քանի մարդ է եղել նաև Հնդկաստանից:










