Ճապոնիայում ներողություն են խնդրել կապիկին Բրիտանիայի նորածին արքայադստեր պատվին կոչելու համար

15:05 • 07.05.15

Մի շարք բողոքներից հետո ճապոնական կենդանաբանական այգին ներողություն է խնդրել կապիկի ձագին Բրիտանիայի նորածին արքայադստեր պատվին Շառլոթ անվանակոչելու համար, հաղորդում է The Independent-ը:

 

Ճապոնիայի հարավում գտնվող Տակասակիյամա կենդանաբանական այգին զայրույթ է առաջացրել, երբ չորեքշաբթի օրը հայտարարել է մակակա կապիկի անունը: Անունն ընտրվել է հանրային քվեարկության միջոցով, չնայած նրան, որ 853 մարդկանցից միայն 59 հոգին է ընտրել այն:

 

Անվան ընտրությունը որոշ մարդկանց կողմից բացասական արձագանքի է արժանացել։ Նրանց կարծիքով՝ դա անհարգալից քայլ է բրիտանական թագավորական ընտանիքի հանդեպ:

 

Կենդանաբանական այգին ներողությամբ է հանդես եկել իր կայքում, որտեղ նշել է, որ այժմ քննարկում է անվան այլ տարբերակներ: