Պեսկովը հայտարարել է Պուտինի և Քերիի հնարավոր հանդիպման մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում սպասում են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի Սոչի այցի պաշտոնական հաստատմանը, գրում է gazeta.ru-ն:
Միևնույն ժամանակ Պեսկովը չի բացառել, որ եթե Քերին Սոչի այցելի, նրա հետ կարող է հանդիպում ունենալ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Դեռ դա միայն խոսակցությունների մակարդակով է: Պետք է սպասել պաշտոնական հաստատման: Եթե դա պաշտոնապես հաստատվի, ապա այն պետք չէ բացառել»,- ընդգծել է երկրի ղեկավարի մամուլի քարտուղարը:










