Արքայազն Հարին համբուրել է «Ամուսնացի՛ր ինձ հետ» պաստառով երկրպագուհուն (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին համբուրել է ավստրալացի երկրպագուհուն, ով պահել է «Ամուսնացի՛ր ինձ հետ» պաստառը, գրում է gazeta.ru-ն: Երկրպագուների բանակը դիմավորել է Չարլզի և Դիանայի կրտսեր որդուն Սիդնեյի օպերային թատրոնի մոտ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հարյուրավոր կանայք խանդ են զգացել, երբ շիկահեր Վիկտորիա Մքրեյն ավելին է ստացել, քան պարզապես արքայազն Հարիի ուշադրությունը:
«Ես շատ երջանիկ եմ»,- ասել է 21-ամյա երկրպագուհին՝ հավելելով, որ նա հիշեցրել է արքայազնին, որ առաջարկում է նրան ամուսնանալ արդեն երրորդ անգամ:
Արքայազնը փոքր-ինչ շփվել է երկրպագուների հետ և լուսանկարվել: Երկրպագուհիներից մեկի հետ նա հրաժարվել է գրկախառնվել՝ նշելով, որ այդ դեպքում ստիպված կլինի բոլորին գրկել: Բացի այդ, արքայազնը հրաժարվել է «սելֆի» անել՝ ասելով. «Ես չեմ անում «սելֆիներ»»:
























