Հռոմի գլխավոր օդանավակայանը փակ է՝ հրդեհի պատճառով

11:14 • 07.05.15

Հռոմի գլխավոր օդանավակայանը ժամանակավորապես փակվել է ուղեբեռի պահպանման կետում հրդեհի պատճառով, գրում է gazeta.ru-ն:

 

Հրդեհը բռնկվել է «Ֆյումիչինո» օդանավակայանում մոտ կեսգիշերին: Օդանավակայանը փակ կլինի մինչև տեղի ժամանակով 14:00-ն:

 

Դեպքի վայրում աշխատող հրշեջները հայտնել են, որ միջադեպի հետևանքով տուժել է երեք մարդ։

 

Հրդեհի բռնկման պատճառը հայտնի չէ։