Մայիսի 9-ը հայ ժողովրդի ամենանվիրական տոներից մեկն է. Բակո Սահակյան

19:55 • 07.05.15

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին մասնակցել է Հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպված հանդիսավոր երեկոյին:
 

Նախագահը Մայիսի 9-ը համարել է հայ ժողովրդի համար ամենանվիրական տոներից մեկը` հավելելով, որ այն հավերժ կմնա մեր պատմության մեջ: