Siemens-ը ողջ աշխարհում 4.500 աշխատատեղ կկրճատի

14:09 • 07.05.15

Գերմանական Siemens ընկերությունը հինգշաբթի օրը հայտարարել է ողջ աշխարհում ևս 4.500 աշխատատեղ կրճատելու պլանների մասին։ Հիշեցնենք, որ փետրվարին հայտարարվել էր 7.800 աշխատատեղ կրճատելու մասին՝ վերակազմավորման ծրագրի շրջանակում, հաղորդում է France24-ը:

 

Աշխատատեղերից 2.200-ը կկրճատվեն Գերմանիայում, հայտարարել է Մյունխենում տեղակայված ընկերությունը, որում աշխատում է ավելի քան 300.000 մարդ:

 

Վերակազմավորման ծրագիրը նպատակ ունի մոտ 1 միլիարդ եվրոյի խնայողություն անել և խթանել շահութաբերությունը՝ որոշակի ոլորտների վրա ուշադրությունը կենտրոնացնելու միջոցով: