Նյու Յորքի իշխանությունները վերադարձրել են Սնոուդենի կիսանդրին
Նյու Յորքի իշխանությունները հեղինակներին են վերադարձրել ապրիլի սկզբին ոստիկանների կողմից առգրավված ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կիսանդրին: Այդ մասին հայտնել է քանդակագործների ներկայացուցիչը, գրում է gazeta.ru-ն:
«Մենք շատ շնորհակալ ենք, որ քաղաքը հաստատել է իր հանձնառությունն արվեստին՝ անգամ այն դեպքերում, երբ այն տարօրինակ է և հակասական»,- նշել է նա:
Բրոնզագույն կիսանդրին հայտնվել էր ապրիլի 6-ի առավոտյան Բրուքլինի զբոսայգում: Քանդակագործներն այն տեղադրել էին ԱՄՆ անկախության համար պատերազմի ժամանակ բրիտանական գերությունում զոհված զինվորների պատվին հուշահամալիրի մաս կազմող սյուներից մեկի վրա: Մի քանի ժամ անց զբոսայգու աշխատակիցներն ապամոնտաժել էին արձանը, իսկ ոստիկանությունն այն առգրավել էր: Արձանը տեղադրած ակտիվիստները տուգանվել էին յուրաքանչյուրը 50 դոլարով:
Արձանի հեղինակների համաձայն՝ նրանք ցանկանում էին «նպաստել զանգվածային լրտեսության մասին համազգային քննարկմանը» և Սնոուդենին ներկայացնել այլ կողմից;










