Ուրուգվայի իշխանությունները որոշել են անվճար պլանշետով ապահովել մոտ 400.000 թոշակառուի
Ուրուգվայի իշխանությունները երկրի մոտ 400.000 թոշակառուների կապահովեն անվճար պլանշետներով: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է աշխատանքի հարցերով նախարար Էռնեստո Մուրոն, գրում է ria.ru-ն:
Ակցիան կսկսվի հունիսի կեսին: Նպատակն է ներառել երկրի բոլոր բնակիչներին թվային տեխնոլոգիաների ոլորտում:
Այս տարի նախատեսվում է թոշակառուներին բաժանել մոտ 30 հազար պլանշետ, իսկ ապագա հինգ տարում պլանշետով կապահովվի մոտ 400 հազար մարդ, ինչի համար ամենահամեստ գնահատականներով կպահանջվի առնվազն 30 միլիոն դոլար:
Ընդ որում՝ անվճար պլանշետներ կկարողանան ստանալ միայն այն թոշակառուները, որոնց եկամուտը չի գերազանցում 25 հազար ուրուգվայական պեսոն (մոտ 1.000 դոլար):










