Տեսանյութում երևում է, թե ինչպես է երեխան ծխում և ալկոհոլ օգտագործում՝ հոր աչքի առաջ (տեսանյութ)

13:55 • 07.05.15

Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է մոտ 5 տարեկան երեխան ծխախոտ ծխում և ալկոհոլ օգտագործում, գրում է mirror.co.uk-ը:

 

Ամեն անգամ, երբ երեխան կում է անում շշից, տղայի հայրը բացականչում է՝ «Կենա՛ցդ»:

 

Նշվում է, որ տեսանյութը հնարավոր է` նկարահանվել է Ղազախստանի Պավլոդար քաղաքում: Այժմ ոստիկանությունը հետաքննություն է սկսել տեսանյութը նկարահանող տղամարդուն և փոքրիկի ինքնությունը պարզելու համար:

 

Ղազախստանի ոստիկանության մամուլի խոսնակ Ալմաս Սադուբաևը հայտնել է, որ տեսանյութում ղազախերեն է հնչում, և իրենք այժմ փորձում են պարզել դեպքի հանգամանքները: 

 

Little Boy Smoking and Drinking

Little Boy Smoking and Drinking