Քեմերոնը հայտարարել է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հարցի շուրջ հանրաքվեի անցկացման մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ երկրում կանցկացվի հանրաքվե Եվրամիությունում հետագա անդամակցության հարցի վերաբերյալ, գրում է gazeta.ru-ն:
«Այո, մենք կանցկացնենք Եվրոպայում մեր ապագայի վերաբերյալ հանրաքվե»,- ասել է Քեմերոնը լրագրողներին՝ թագուհի Էլիզաբեթ II-ի հետ հանդիպումից հետո:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Քեմերոնի Պահպանողական կուսակցությունը հաղթանակ է տարել Մեծ Բրիտանիայում խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով խորհրդարանի մեծամասնության ձևավորման համար բավականաչափ տեղերի քանակ: Քեմերոնը կշարունակի լինել Մեծ Բրիտանիայի վարչապետը:










