ՌԴ-ն և Չինաստանը ցանկանում են համապատասխանեցնել ԵՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի իրականացումը. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ձինփինը բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարություն կստորագրեն Եվրասիական տնտեսական միության և Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտու կառուցման համապատասխանեցման ուղղությամբ համագործակցության մասին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն:
«Համատեղ հայտարարություն, որը ստորագրում են պետությունների ղեկավարները Եվրասիական տնտեսական միության և Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտու կառուցման համապատասխանեցման ուղղությամբ համագործակցության մասին»,- ասել է նա լրագրողներին։










