Չինաստանում անցորդը դաժան ծեծի է ենթարկել փողոցն ավլող 3-ամյա տղային. տեսանյութը ցնցել է համացանցը (տեսանյութ)

13:46 • 08.05.15

Համացանցում է հայտնվել ցնցող տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Չինաստանում մի տղամարդ դաժան ծեծի ենթարկում երեք տարեկան տղայի, գրում է The Daily Mail-ը:

 

Ինչպես երևում է մայիսի 4-ին արված տեսանյութում, երեխան ավլելիս է եղել փողոցը, երբ մի տղամարդ անսպասելիորեն հարվածել է տղային՝ նրան գետնին գցելով և գլխին ոտքով մի քանի հարված հասցնելով: People’s Daily Online-ը հաստատել է, որ միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի Շանսի շրջանի Յանյան քաղաքում:

 

Տեղի իշխանությունները հայտնել են, որ կասկածյալը բերման է ենթարկվել, հոգեբուժական զննում է անցնում:

 

37 վայրկյան տևած հարձակման ընթացքում տղամարդը դաժանաբար հարվածել է տղայի գլխին, այնուհետ հարվածել նրան երեխայի ձեռքին եղած մաքրելու փայտով: Փողոցում գտնվող խանութից, ի վերջո, մի տղամարդ է դուրս եկել և կանգնեցրել հարձակվողին:

 

Տղային տեղափոխել են հիվանդանոց։ 

 

This horrifying video shows the moment a three-year-old boy is brutally beaten by a passerby in China

The boy is seen sweeping the floor outside a shop in Yan’an City when the man kicks him to the ground

The attacker then repeatedly stomps on the youngster's head before hitting him with the brush 

Shockingly, the assault goes on for 37 seconds, ignored by pedestrians until a man come to the boy's rescue

The three-year-old boy suffered a fractured skull and has been taken to Xian for further assessment 

The suspected attacker has been apprehended and is undergoing psychiatric evaluation, authorities said